Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պարոն Օ’Բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև ընդգծեց. «Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ցավոք Հայաստանն ամենախոցելին եղել է հենց իրենց պաշտոնավարման շրջանում: Ուզում եմ հիշեցնել 2022-23 թվականի իրադարձությունները, պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար: Օ’Բրայենը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի, ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել ՀՀ-ի վրա: Այսօր ՀՀ-ն իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է: Թերևս աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և քաղաքական նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ Օ’Բրայենին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքն ԱՄՆ պետդեպարտամենտում»:


