Մտել ենք ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների ոչնչացման վերջնական փուլ  և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել. վարչապետ Zarkerak - Մտել ենք ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների ոչնչացման վերջնական փուլ  և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել. վարչապետ
Zarkerak Zarkerak - Մտել ենք ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների ոչնչացման վերջնական փուլ  և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել. վարչապետ
Մտել ենք ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների ոչնչացման վերջնական փուլ  և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել. վարչապետ

Մտել ենք ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների ոչնչացման վերջնական փուլ  և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել, 9,10,11,12-ին դեռ շոկի մեջ էինք, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը  խաղաղության դեմ՝ ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, որ նոր էսկալացիա լինի:  Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանաին զինվոր չի զոհվում՝ բա մենք ինչի՞ հաշվին ապրենք , բա ու՞մ արյունը խմենք, որ ապրենք»,- ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:  

«Իմ պարտքն եմ համարում պաշտպանել հաստատված խաղաղությունը, այդ խաղաղության հեղինակը ես չեմ, ՀՀ քաղաքացիներ են, ովքեր 2018-ի մայիսից ամենօրյա ռեժիմով  հիբրիդային քարոզչական հարձակումների ներքո են, բայց մեր  ժողովուրդն առավել քան դիմակայուն է  և ոզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել խաղաղության համար, իրենք վաստակել են խաղաղությունը, արժանի են լավ կյանքի»,- նշեց վարչապետը: 

«Մենք մտել են ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած քաղաքական  խմբակների քաղաքական ոչնչացման վերջնական փուլ  և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել  և հիմա  այս ասուլիսներում նաև փրփրուներից եմ ազատում  ջրավազանի երեսը, որպեսզի նրանց էջը  «հորով-մորով» անենք ու անցնենք առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

28 Օգոստոս, 2025 13:22
Վեր