Ավարտվել է «Ուազ»-ով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը Zarkerak - Ավարտվել է «Ուազ»-ով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը
Zarkerak Zarkerak - Ավարտվել է «Ուազ»-ով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը
Ավարտվել է «Ուազ»-ով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը

Ավարտվել է «Ուազ»-ով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն: 

 

«Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը փորձել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին:

 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

10 Սեպտեմբեր, 2025 12:11
Վեր