Հանդիպումներ՝ հարևանների հետ, հարվածներ՝ մահաբեր և սպորտային. շաբաթվա ամփոփում Zarkerak - Հանդիպումներ՝ հարևանների հետ, հարվածներ՝ մահաբեր և սպորտային. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Հանդիպումներ՝ հարևանների հետ, հարվածներ՝ մահաբեր և սպորտային. շաբաթվա ամփոփում
Հանդիպումներ՝ հարևանների հետ, հարվածներ՝ մահաբեր և սպորտային. շաբաթվա ամփոփում

Հանդիպումներ՝ հարևանների հետ, հարվածներ՝ մահաբեր և սպորտային. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Էջմիածնի կենտրոնական հրապարակում, հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի: Ուղիղ եմ ասում՝ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

2. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում:

3. Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Մարգարա անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը:

4. Նշված տերմինաբանությունը ՀՀ-ի հետ որևէ կապ չունի, եթե նույնիսկ երդվեն, որ կապ ունի, չհավատաք: Փաշինյանն անդրադարձել է Ալիևի կողմից հնչեցվող Զանգեզուրի միջանցք արտահայտությանը:

5. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Պորտուգալիային պարտվել է 0-5 հաշվով, Իռլանդիային հաղթել 2-1 հաշվով:

6. Ելույթի ժամանակ ԱՄՆ-ում կրակոցից սպանվել է 31-ամյա պահպանողական ակտիվիստ, Թրամփի աջակից Չարլի Քըրքը:

7. Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենին՝ առնվազն 35 մարդ զոհվել է, հարվածներ է հասցրել նաև Լիբանանին և Քաթարի մայրաքաղաք Դոհայի բնակելի թաղամասերին:

12 Սեպտեմբեր, 2025 16:36
Վեր