Ալիևն արձագանքել է Դոնալդ Թրամփի գրառմանը Zarkerak - Ալիևն արձագանքել է Դոնալդ Թրամփի գրառմանը
Zarkerak Zarkerak - Ալիևն արձագանքել է Դոնալդ Թրամփի գրառմանը
Ալիևն արձագանքել է Դոնալդ Թրամփի գրառմանը

Ալիևն արձագանքել է Դոնալդ Թրամփի գրառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է Truth Social սոցիալական հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` նախօրեին արված գրառմանը։

«Շնորհակալ եմ, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր Truth Social էջում գրված բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը խթանելու և վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովն անցկացնելու գործում։ Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է  Ալիևն X սոցիալական ցանցի իր էջում։

17 Սեպտեմբեր, 2025 14:28
Վեր