Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նորք-Մարաշի հանգստի գոտիներից մեկն ավելի կանաչապատ կլինի: Այծեմնիկ Ուրարտուի փողոցի վերջնամասում գտնվող պուրակում շուրջ 500 հասուն ծառ և մշտադալար թուփ է տնկվել:
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, ընթացիկ տարում Նորք-Մարաշում վերակառուցվել է նաև Ա. Արմենակյանի անվան հ. 26 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտը:
Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում երևանցիների հանգստի համար ստեղծվում է նոր պուրակ:


