Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Zarkerak - Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Zarkerak Zarkerak - Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

Տեղում աշխատանքները համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է:

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներն նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

12 Հոկտեմբեր, 2025 21:00
Վեր