Դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մարդիկ  «յախա են թափ տալիս» ասում են՝ ով ուզում է լինի, միայն սրանք  չլինեն. Սիմոնյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մարդիկ  «յախա են թափ տալիս» ասում են՝ ով ուզում է լինի, միայն սրանք  չլինեն. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մարդիկ  «յախա են թափ տալիս» ասում են՝ ով ուզում է լինի, միայն սրանք  չլինեն. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մարդիկ  «յախա են թափ տալիս» ասում են՝ ով ուզում է լինի, միայն սրանք  չլինեն. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մարդիկ  «յախա են թափ տալիս» ասում են՝ ով ուզում է լինի, միայն սրանք  չլինեն. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դուք մնացել եք կիսով չափ 1918-20 թվականներում և մնացել եք այն իրավիճակի մեջ, երբ իշխանության մաս էիք և  ձեզ ամեն ինչ կարելի էր և ձեզ հիմա նյարդայնացում է, որ ոչ մի բան չեք կարողանում անել, որովհետև քաղաքական  գործիչը, որ  այլևս լծակ չունի,  տվայտանքների մեջ է»,- ԱԺ ամբիոնից անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանի ելույթին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Քննադատում եք իշխանությանը, քննադատում եք վատ, էդ էլ չեք կարողանում  տեղ հասցնել, ձայն հավաքել, քաղաքական հաջողություն ունենալ: Արդեն ակնհայտ է, 5-6 ամսից ընտրություններ են, տիկին Կյուրեղյանը գալիս ասում է՝ ակնհայտ է, որ մենք հաջորդ ընտրություններին չենք անցնի, ուզում եմ հասկանալ ՀՅԴ-ն անցնելու՞ է հաջորդ ընտրություններին, որտեղի՞ց է այդ վստահությունը: Դուք չեք կարող ձեզ վրա դատավորի կարգավիճակ վերցնել,  որովհետև դուք էնքան մեղքերի մեջ եք, ամեն անգամ երբ դուք, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեզ ինչ-որ բաների մեջ մեղադրում է, հետո գալիս են ընտրությունները կրկնվում են, դա ցույց է տալիս, որ դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք մարդիկ  «յախա են թափ տալիս» ասում են ով ուզում է լինի, միայն սրանք  չլինեն, դուք այդ գիտակցումն ունե՞ք»,- ասաց Սիմոնյանը: 

«Թող գա Ռոբերտ Քոչարյանը նստի, ի տարբերություն իրեն, ընտրված  մարդու առջև և հայ ժողովրդին պատմի ասի Ղարաբաղի հարցում էս հարցը սենց է եղել՝ վախենում է: Բա ինչի՞ չեք գալիս բանավիճելու, ամբողջ հույսը դու՞ք եք մնացել տիկին Վարդանյան, որ կգաք այստեղ կգոռգոռաք, օդը չհերիքելով վերջին 5 տարվա ընթացքում անընդհատ այդ նույն ֆրազաները կասեք: Հույսներդ կտրեք, դուք ընտրությունները պարտվելու եք, վերջացել եք, սպառվել եք, դուք ինչի՞ եք աշխատավարձ ստանում, պրեմիա որ տալիս եմ, ինչու՞ եք վերցնում»,- ասաց Սիմոնյանն ու դիմեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին.«Մի նյարդայնացեք, ես հասկանում եմ՝ այն նավը, որ լքեցիք, այնուամենայնիվ, չխորտակվեց»: 

13 Նոյեմբեր, 2025 15:24
Վեր