Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս պահին տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը ՀՀ-ում հաստատված է, ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմն ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակում և տեսնում եմ, որ ես առավելագույն արդյունավետ եմ բիզնեսի զարգացման, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերության ոլորտի կայացման և զարգացման մեջ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառանալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում չընդգրկվելու որոշմանը:
«Տեսնում եմ, որ ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ՝ իմ փորձով , գիտելիքներով և չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել, տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ պետությանը և ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել: Կուսակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել , եթե իմ գործունեությունը կուսակցական գործունեությանը չի խանգարում, նպատակ չունեմ դուրս գալու: Իմ կարծիքով, մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններին և դրա պատճառները շատ են և ինքս կանգնած եմ լինելու այդ հաղթանակի հետևում»,- ասաց Արշակյանը:


