Մեր օրոք է կառուցվել ՀՀ-ում առաջին աղբավայրը. մենք ենք սկսել այդ պրոցեսը, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք. Եղոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Մեր օրոք է կառուցվել ՀՀ-ում առաջին աղբավայրը. մենք ենք սկսել այդ պրոցեսը, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք. Եղոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Մեր օրոք է կառուցվել ՀՀ-ում առաջին աղբավայրը. մենք ենք սկսել այդ պրոցեսը, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք. Եղոյանը՝ ընդդիմությանը
Մեր օրոք է կառուցվել ՀՀ-ում առաջին աղբավայրը. մենք ենք սկսել այդ պրոցեսը, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք. Եղոյանը՝ ընդդիմությանը

Մեր օրոք է կառուցվել ՀՀ-ում առաջին աղբավայրը. մենք ենք սկսել այդ պրոցեսը, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք. Եղոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարո՛ն Դանիելյան շատ գեղեցիկ եք խոսում, եթե կոնտեքստը կտրեինք՝ չլինեիք Դաշնակցությունից, եթե իշխանություն եղած չլինեիք 20 տարի: Շատ գեղեցիկ բառեր են, բայց ո՞ւմ վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար»,- այս մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ օդի աղտոտվածության վերաբերյալ մտահոգություններին: 

«Մեր օրոք է կառուցվել Հայաստանում առաջին աղբավայրը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտների նվազագույն շեմին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մասին ենք մենք խոսում: Գոյություն ունի «թափոնների կառավարման բուրգ» հասկացությունը: Որպեսզի հասկանաք՝ ինչի մասին է խոսքը, այդ բուրգի գագաթին գտնվում են, օրինակ՝ Շվեդիայի նման պետությունները, որտեղ թափոններից մնացուկը կարող է լինել կես տոկոս, 1 տոկոս, դա էլ այրված թափոնի տակի մոխրին է: Կան նաև թափոնների կառավարման այլ մակարդակներ, իսկ թափոնների կառավարման ստորին, ընդունելի շեմը գիտե՞ք որն է. Կոտայքում մե՛ր կողմից կառուցված նոր աղբավայրը: Մենք ենք սկսել այդ պրոցեսը, ժողովուրդ ջան, դուք սկսեիք, մենք էլ գայինք քննադատեինք, որ ուշ եք սկսել»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ դրանից բացի՝ ինչ աղբավայր կա Հայաստանում, ստորին շեմից ներքև է:

«Նենց եք խոսում, ոնց-որ 2018-ին է Նուբարաշենի աղբավայրը ստեղծվել, կամ ոնց որ 2025-ին է այն վառվել»,- նկատեց Եղոյանը:

Նա տեղեկացրեց՝ ներկայումս քննարկվում է Երևանում նոր աղբավայրի կառուցման կամ աղբի վերամշակման նոր նախագծի հարցը: 

02 Դեկտեմբեր, 2025 15:46
Վեր