Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի Zarkerak - Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի
Zarkerak Zarkerak - Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի
Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը՝ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում:

 

Նա ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Բոճորիշվիլու խոսքով՝ այդ պատմական համաձայնագիրն ամուր հիմք է ստեղծում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և զարգացման համար։ 

 

«Վրաստանը վճռականորեն շարունակում է խթանել խաղաղությունը և տարածաշրջանային գործակցությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու, ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Բոճորիշվիլին։

04 Դեկտեմբեր, 2025 19:48
Վեր