2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ Zarkerak - 2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ
Zarkerak Zarkerak - 2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ
2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ

2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

 

«Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։

 

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։

 

Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:

 

Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը՝ 10-14 օր։

 

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

 

Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ»,- ասված է հաղորդագրությունում։

05 Դեկտեմբեր, 2025 17:24
Վեր