Մարդկանց մեջ դեռ մրցավազք կա. ի՞նչ է արժենում ամանորյա սեղանը, ո՞ր ավանդույթներն են պահպանվում. Գագիկ Մակարյանի դիտարկումները Zarkerak - Մարդկանց մեջ դեռ մրցավազք կա. ի՞նչ է արժենում ամանորյա սեղանը, ո՞ր ավանդույթներն են պահպանվում. Գագիկ Մակարյանի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Մարդկանց մեջ դեռ մրցավազք կա. ի՞նչ է արժենում ամանորյա սեղանը, ո՞ր ավանդույթներն են պահպանվում. Գագիկ Մակարյանի դիտարկումները
Մարդկանց մեջ դեռ մրցավազք կա. ի՞նչ է արժենում ամանորյա սեղանը, ո՞ր ավանդույթներն են պահպանվում. Գագիկ Մակարյանի դիտարկումները

Մարդկանց մեջ դեռ մրցավազք կա. ի՞նչ է արժենում ամանորյա սեղանը, ո՞ր ավանդույթներն են պահպանվում. Գագիկ Մակարյանի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մարդիկ ամանորյա սեղան դնելու համար միջինում ծախսում են 150-200 հազար դրամ, այդ ծախսն արվում է մեկ շաբաթվա համար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ նախկինում մարդիկ ավելի քիչ էին ծախսում, քան հիմա. «Գյուղերում հիմնականում իրենց պահած ընտանի կենդանիներին են մորթում, այդ պատճառով նրանք որոշ չափով ավելի քիչ են ծախսում: Հիմա նաև ապրանքներն են թանկացել, ճաշակն է փոխվել, ամեն ինչ ավելի բազմազան է»,- նշեց տնտեսագետը և հավելեց, որ միջինում մի ամսվա աշխատավարձ կարող է ծախսվել Ամանորի սեղան պատրաստելու համար:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ մարդկանց մտածելակերպում շատ բան չի փոխվել. «Մարդիկ էլի ձգտում են շատ գնումներ կատարել, որի համար մի քանի պատճառ կա. առաջինն այն է, որ նրանք այդքան վշտից, հոգսերից ու լարվածությունից հետո ուզում են հանգստանալ և ուրախանալ: Եթե գումար չունեն, փորձում են ինչ-որ տեղից գտնել՝ կա՛մ վարկ, կա՛մ պարտք վերցնելով: Հաջորդ պատճառն այն է, որ մեկը մեկին նայելով ավելի ճոխ սեղան են ուզում դնել, այդ մրցավազքը դեռ պահպանվում է: Մինչև վերջին օրը բոլորը գնումների մեջ են, առևտրի կենտրոնների շուրջ հավաքված մարդիկ, խցանումները դա են ցույց տալիս: Այդ ցուցադրականությունը կա, հոգեբանական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն սխալ են անում, որովհետև հարևաններն էլ, հարազատներն էլ  գիտեն՝ ով ինչ հնարավորություններ ունի, միայն ամանորյա սեղանի պարունակությամբ չէ որոշվում»:

Մակարյանը նկատեց, որ վերջին տարիներին զարգացել է նաև այն մշակույթը, որ մարդիկ ռեստորաններում կամ այլ երկրներում են Ամանորը նշում, բայց բոլորը չէ, որ նման հնարավորություն ունեն. «Եթե այսօր ուզես ռեստորանում Նոր տարի նշել, ամեն անձի համար ամենաքիչը 15 հազար գումար պետք է վճարես, եթե ամբողջ ընտանիքով ես գնում, ապա այդ ծախսած գումարով կարող ես տանն էլ նշել: Ուտելիքները նույնն են, բոլորի սեղանին հայկական ավանդական ուտեստները կան՝ դոլմա, խոզի բուդ, բլինչիկ, խմիչքները կրկին նույնն են՝ գինի, օղի, կոնյակ, իրար նվերներ տալն էլ է շարունակում պահպանվել: Պահպանվել է նաև միմյանց տուն գնալը»:

 

Աննա Բզնունի

23 Դեկտեմբեր, 2025 13:28
Վեր