Շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ  Zarkerak - Շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ 
Zarkerak Zarkerak - Շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ 
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ 

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Այսօր՝ հունվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հասմիկ Վ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Գրիշա Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ձնակույտների մեջ հայտնված ավտոմեքենայի և վիրավորների ինքնությունը։

06 Հունվար, 2026 10:01
Վեր