Ողբերգական հրդեհ Այգեստան գյուղում․ վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին Zarkerak - Ողբերգական հրդեհ Այգեստան գյուղում․ վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին
Zarkerak Zarkerak - Ողբերգական հրդեհ Այգեստան գյուղում․ վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին
Ողբերգական հրդեհ Այգեստան գյուղում․ վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Ողբերգական հրդեհ Այգեստան գյուղում․ վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուսիկ Մեժլումյանը և Մերուժ Մանուկյանը։

Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչից հետ ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։

12 Հունվար, 2026 19:57
Վեր