Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը Zarkerak - Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Zarkerak Zarkerak - Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է Սիրիայում քրդական համայնքի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ էթնիկ և լեզվական խտրականության բացառմանը։

Al Arabiya-ն հայտնում է, որ հրամանագիրը ստորագրվել է քրդական ուժերի և Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին։

Սիրիայի նախագահը ուղերձով դիմել է քուրդ բնակչությանը՝ նշելով, որ հրամանագիրը, որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում, երաշխավորում է քրդերի՝ որպես իրավահավասար քաղաքացիների իրավունքները։ Նա նաև կոչ է արել տեղահանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ ընդգծելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։

Հրամանագրի ամբողջական տեքստի համաձայն՝ քրդերենը Սիրիայում ճանաչվում է որպես ազգային լեզու, իսկ Նովրուզը հայտարարվում է ազգային տոն։

Բացի այդ, նախատեսվում է Սիրիայի քաղաքացիություն տրամադրել այն քրդերին, որոնք զրկվել էին դրանից 1962 թվականի վիճահարույց մարդահամարի արդյունքում։

Հրամանագրով նաև պետական հաստատություններին պարտավորեցվում է խթանել ներառական ազգային դիսկուրսը և ապահովել բոլոր համայնքների հավասար իրավունքները։

17 Հունվար, 2026 17:52
Վեր