Ձյուն, բուք. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին Zarkerak - Ձյուն, բուք. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Zarkerak Zarkerak - Ձյուն, բուք. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Ձյուն, բուք. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Ձյուն, բուք. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն- Տաթև ճանապարհները փակ են բեռնատար տրանսպորտային միջոցների համար;

Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

24 Հունվար, 2026 21:56
Վեր