5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի Zarkerak - 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի
Zarkerak Zarkerak - 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի
5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի

5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վաղը քննական օր է՝ մաթեմատիկայի միասնական քննություն է անցկացվելու հանրապետության 45 քննական կենտրոնում, որից 16-ը Երևանում են, 29-ը՝ մարզերում: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

 

«Հայտագրված է 5709 դիմորդ, Երևանում՝ 2066 և մարզերում՝ 3643: Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թ.թ. 135, 142, 155, 166, 168, 20, 200, 35, 57, 6,88 հիմնական և թ.թ. 118, 170, 189, 190, 29 ավագ դպրոցներ: Քննության տևողությունը 3 ժամ է, արդյունքների հրապարակումը՝ քննության 5-րդ, բողոքարկումը՝ 6-րդ օրը:

 

Մինչ այդ, վաղը, օրվա 2-րդ կեսին ԳԹԿ-ն կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները, և քննասենյակից պատասխանի ձևաթղթի պատճենով դուրս եկած  դիմորդն ինքը,  համեմատելով իր ձևաթուղթը պատասխանի հետ, կարող է հաշվել իր քննական միավորը»,-նշել է նա։

07 Փետրվար, 2026 00:05
Վեր