Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային․ Անահիտ Ավանեսյան Zarkerak - Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային․ Անահիտ Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային․ Անահիտ Ավանեսյան
Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային․ Անահիտ Ավանեսյան

Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային․ Անահիտ Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիտեմ, որ բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային և ուզում եմ նշել, որ նորացված կարգը հաստատված է, բժշկական կենտրոնները արդեն ունեն այդ նոր կարգը և մի քանի կետով ուզում եմ ներկայացնել, թե ինչ է փոխվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով պատմել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նախ ասեմ, որ բուժաշխատողների վարձատրության չափաքանակը փոխհատուցված գներում, այն ինչ մենք ներառել ենք, նվազագույնն է։ Այսինքն առնվազն այսքան պետք է բժշկական կենտրոնը նախատեսի բուժանձնակազմին վարձատրելու համար։

Հաջորդիվ ասեմ, որ կար այնտեղ մի կետ, որը մտավախություն էր առաջացրել, որ այս նորմատիվներից ավելի բարձր վարձատրություն տալու համար պետք է ինչ-որ համաձայնություններ վերցնել հիմնադրամից։ Նշեմ, որ այդ կետը դուրս է եկել և բժշկական կենտրոնում, ինչպես որ ես իմ խոսքում մի քանի անգամ նշել եմ, վարձատրությունը իրականացվելու է առնվազն մեր սահմանված չափաքանակներից ավել։ Այսինքն՝ չի կարող դրանից ավելի նվազ սահմանվել։ Բացի դրանից ուզում եմ ասել, որ այս նվազագույն չափաքանակներն էլ վերանայվել են և մի քանի օրինակներով ներկայացնեմ թե ինչպես։

Նախորդիվ նախագծային տարբերակում վիրաբուժական ծառայությունների մասով նախատեսվում էր նվազագույնը 30%-ը ուղղել բուժանձնակազմին։ Հիմա դարձել է 35։ Անեսթեզիոլոգիական ծառայությունը 5 էր, հիմա դարձել է 8։ Հաջորդիվ ներկայացնեմ նորմալ ծնունդներ և բարդացած ծնունդները 30-ից դարձել է 35»,-նշել է նա։

13 Փետրվար, 2026 23:00
Վեր