ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից Zarkerak - ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից
Zarkerak Zarkerak - ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից
ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվում է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան: Այս մասին տեղեկացնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից:

«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։

 

Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝մինչև երեկոյան ժամը 20։00-ն:

 

Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝

  • Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։
  • Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։

Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք՝ Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

 

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ»,- ասվում է հաղորդագրությունում։

03 Մարտ, 2026 11:47
Վեր