Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, նման գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է. Ալեն Սիմոնյան Zarkerak - Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, նման գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, նման գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է. Ալեն Սիմոնյան
Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, նման գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է. Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, նման գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն իրենք ընտրություննեին մասնակցեն, իրենք ի՞նչ իմպիչմենթ անեն: Ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր  ղեկավարել էս խելքով»,- ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նա  հեգնական նշեց, որ ռեժիմն էլ խուճապի մեջ է և ՔՊ-ի բազմաթիվ պատգամավոր գնացել են ՀՀԿ-ին միանալու:  

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հայտարարություններին, որ իշխանությունը պատրաստվում է դիմել ընտրակեղծիքների, Սիմոնյանը տաօրինակ համարեց, որ ՀՀԿ-ն խոսում է  ընտրակեղծիքների մասին, հարց տալով ինչ-որ մեկը հասկա՞ծ ունի, որ 2018-ից առաջ եղել է ընտրակեղծարարություն:  

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե տագնապած է Մեղրիի ճակատագրով՝ նշեց.«Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա և մասնակցի  ընտրություններին, եթե կարող է:  Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ: Տագնապներ ունի, թող վալերլյանկա խմի»:  

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյան հայտարարությայնը, որ այս պայմաններում միայն նա կարող է կառավարել երկիրը՝ արձագանքեց.«Թող նա կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարի, նա թող ղեկավարելու մասին չխոսի, հասկանում եմ՝  շատ մարդիկ մոռացել են Քոչարյանն իր ղեկավարման տարիներին ինչեր է  արել:  Նա այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելու՞ է շեմը  Դաշնակցության հետ, թե իր  ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ կա, այլ կուսակցություններ են վերցնելու:  Իմ տվյալներով, ինքն այդ խնդիրը միանշանակ ունի. ակնհայտ է, որ 2021-ին  ընդդիմությանը տված 21 տոկոսը Քոչարյանին ձայն չի տալու, ձայնը տալու է  այլ ընդդիմադիր կուսակցության: Վստահ եմ՝2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը , որոնից 2-ը չեն հատելու կամ դժվարությամբ են հատելու»- ասաց Սիմոնյանն ու ընդգծեց, որ մեկ ուժ է լինելու ընդդիմադիր մեծամասնություն.«Կամ այս նորա ստեղծված տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրենք երկուսով են մրցելու  առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար»:  

03 Մարտ, 2026 12:33
Վեր