Հայկական դպրոցները փակ են, հարվածների թիրախը մոտ է եղել հայկական թաղամասերին. պատմում է մեր հայրենակիցը՝ Լիբանանից Zarkerak - Հայկական դպրոցները փակ են, հարվածների թիրախը մոտ է եղել հայկական թաղամասերին. պատմում է մեր հայրենակիցը՝ Լիբանանից
Zarkerak Zarkerak - Հայկական դպրոցները փակ են, հարվածների թիրախը մոտ է եղել հայկական թաղամասերին. պատմում է մեր հայրենակիցը՝ Լիբանանից
Հայկական դպրոցները փակ են, հարվածների թիրախը մոտ է եղել հայկական թաղամասերին. պատմում է մեր հայրենակիցը՝ Լիբանանից

Հայկական դպրոցները փակ են, հարվածների թիրախը մոտ է եղել հայկական թաղամասերին. պատմում է մեր հայրենակիցը՝ Լիբանանից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա, որտեղ բնակվում է հայկական սփյուռքը: Իսրայելական անօդաչուի հրթիռը դիպել է Բուրջ Համուդի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկի բնակարանին: Աղբյուրի համաձայն՝ հարվածի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

Հավելյալ տեղեկություններ ճշտելու համար, Zarkerak.am-ը կապ հաստատեց «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ.«Թիրախավորվել է Նաբաայի շրջանի հատուկ բնակարան, հիմա նոր պարզ դարձավ, որ «Հզբոլահի»  ինչ-որ անձնավորություն է թիրախավորվել: Որևէ վնասներ, տուժածներ հայերի շրջանում չկա,  բնական է, որ անհանգստություն է, անորոշություն է, նաև՝ թիրախավորման վայրը նկատի ունենալով: Սա 13 օրվա մեջ առաջին դեպքն է, որ հարվածների թիրախը մոտ է եղել հայկական թաղամասերին»: 

«Նաբաա թաղամասը Բուրջ Համուդի շրջանի մեջ է և շատ մոտ է հայկական թաղամասերին»,- նշեց նա: Նրա խոսքով, հայերի մեջ պատերազմական այս օրերի ընթացքում զոհեր, վիրավորներ չեն եղել, հայկական դպրոցները փակ են, մի քանի օրով բացվել են,հետո կրկին փակվել, կան դպրոցներ որոնք տրամադրվել են տասնյակ հազարավոր փախստականներին: 

«Վերջին երկու օրերին հարվածները շատ են ինտենսիվացել, Իսրայելը առաջադրանք է դրել  հարավային շրջանում անվտանգության գոտի ձևավորել,  պայմաններով, որ «Հզբոլահը» պետք է զինաթափվի, ճնշում են գործադրում լիբանանյան կառավարության վրա, որն ասում է՝ պատրաստ են նաև ուղիղ բանակցել Իսրայելի հետ,  լուրեր են պտտվում, որ կարող են Կիպրոսում լինել  բանակցություններ:  Միաժամանակ կառավարությունը պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները,  բայց դեռևս հանգուցալուծման որևէ եզր չի երևում»,- ասաց նա: 

Գանդահարյանը նաև նշեց, որ օդային հաղորդակցության առկայության պայմաններում Լիբանանից դեպի Հայաստան մարդկանց խուճապային և զանգվածային  հոսք չի նկատվում: 

 

13 Մարտ, 2026 12:06
Վեր