Ընտրակաշառք, ձերբակալվածներ, զոհեր, մահափորձ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Ընտրակաշառք, ձերբակալվածներ, զոհեր, մահափորձ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Ընտրակաշառք, ձերբակալվածներ, զոհեր, մահափորձ. շաբաթվա ամփոփում
Ընտրակաշառք, ձերբակալվածներ, զոհեր, մահափորձ. շաբաթվա ամփոփում

Ընտրակաշառք, ձերբակալվածներ, զոհեր, մահափորձ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1. «Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն՝ «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ: Կա 5 ձերբակալված: Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընտրակաշառքի գործով էլ 62 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հրապարակվել է ձայնագրություն:

3. Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի մասնակիցներից 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով: Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չբացակայելու արգելքը, իսկ մյուսն ազատ է արձակվել՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։

4. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով, իսկ ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի:

5. Մերձավոր Արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները: Թրամփն ասել է, թե Իրանի նախագահը հրադադար է խնդրում, Իրանի ԱԳՆ-ն հերքել է:

6. Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ և 23 ուղևոր։

7. Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձը: Ձերբակալվել է «Խասմ» ահաբեկչական խմբավորման առաջնորդը:

03 Ապրիլ, 2026 14:26
Վեր