Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը Zarkerak - Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը
Zarkerak Zarkerak - Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը
Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը

Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը. հայտնում է Vatican News-ը։

«Թող նրանք, ովքեր զենք ունեն, վայր դնեն այն»,- կոչ է արել Հռոմի պապը Զատկի կիրակի օրը իր ավանդական «Քաղաքին և աշխարհին» (Urbi et Orbi) ուղերձում:

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր ուխտավորների առջև ելույթ ունենալիս՝ Լևոն XIV-ը կոչ է արել «նրանց, ովքեր պատերազմներ սանձազերծելու իշխանություն ունեն», ընտրել խաղաղությունը:

Դա պետք է լինի ոչ թե «ուժով պարտադրված» խաղաղություն, այլ խաղաղություն՝ ձեռք բերված երկխոսության միջոցով. «ոչ թե ուրիշների վրա տիրելու ցանկությամբ, այլ նրանց հետ դեմ առ դեմ հանդիպելու ցանկությամբ»,- ընդգծել է նա։

Հռոմի պապը նաև նախազգուշացրել է, որ աշխարհը «աստիճանաբար սովորում է բռնությանը»։ Ըստ նրա, մենք «անտարբեր ենք դառնում» ոչ միայն հազարավոր մարդկանց մահվան, այլև «ատելության և պառակտման» նկատմամբ, որոնք առաջացնում է պատերազմը, ինչպես նաև դրա «տնտեսական և սոցիալական հետևանքների» նկատմամբ:

05 Ապրիլ, 2026 20:33
Վեր