Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես իմ կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել եմ, ինձ ոչ մի բանով չեք զարմացնի. ես գործազուրկ էլ եմ եղել, բանտում էլ եմ եղել, 4-5 ՔԿՀ-ում եղել եմ, կյանքում նման իրավիճակներ շատ քիչ կան, որում ես չեմ եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի դիտարկմամբ՝ ինքը մի բանի մասին խոսելիս, գիտի՝ ինչի մասին է խոսում, իսկ բազմաթիվ մարդիկ այդ նույն բանի մասին խոսելիս, չգիտեն՝ ինչի մասին են խոսում. «Իրենք այդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել և պատմել են իրենց, իսկ ես ինչի մասին խոսում եմ, գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում»:
Անդրադառնալով ՀՀ-ում արդարադատությանը՝ Փաշինյանն ասաց. «Արդարադատության ոլորտում մենք բազմաթիվ պրոբլեմներ ունենք, այնպես չի, որ մենք երջանիկ ենք Հայաստանում արդարադատության վիճակով: Արդարադատության համակարգը պետք է գործի իրավասության շրջանակներում, մենք էլ պիտի արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ որպես դրա իրավասությունն ունեցողներ, շարունակենք այնքան ժամանակ, մինչև ավելի լուրջ ու ամբողջական վերաբերվենք արդարադատությանը»:


