Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի Zarkerak - Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի
Zarkerak Zarkerak - Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի
Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի

Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

 

Սուրեն Պապիկյանը վարչապետ Կոբախիձեին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։

23 Ապրիլ, 2026 13:39
Վեր