Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ուզել են, որ հայ ժողովուրդը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա. Փաշինյան Zarkerak - Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ուզել են, որ հայ ժողովուրդը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ուզել են, որ հայ ժողովուրդը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա. Փաշինյան
Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ուզել են, որ հայ ժողովուրդը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա. Փաշինյան

Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ուզել են, որ հայ ժողովուրդը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա: Նախորդող ամբողջ շրջանը՝ 1994-ից հետո, եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ չի եղել նաև «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ, եղել է պատերազմական վիճակ, եղել են զոհեր, և որ պատերազմն այլևս հնարավոր չէր հետաձգել, և այդ մասին իր իշխանության տարիներին հայտարարել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա, ըստ Փաշինյանի, հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի ամեն ինչ, և պատերազմի մասին զեկույցում նոր բան չկա:

Անդրադառնալով բանակցային ամբողջ փաթեթի հրապարակմանը, ինչպես նաև այդ թեմայով Փաշինյանի՝ երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու առաջարկին՝ վարչապետը հայտարարեց.

«Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուղթ ու գրիչը վերցնեն և մեր հրապարակած փաթեթով տողետող կարդան, ասեն՝ այստեղ սա է գրված: Այնտեղ գրված է մի բան, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք:

Ղարաբաղի շարժումը չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին: Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել են և ուզեցել են, որ հայ ժողովուրդը, ՀՀ-ն երբեք զոհի կարգավիճակից դուրս չգան:

Եվ ես ավելի վստահ եմ ասում, որ ես պետությունը այդ թակարդից դուրս եմ բերել, իհարկե, զոհերի և զոհողությունների գնով»:

23 Ապրիլ, 2026 14:24
Վեր