Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք ունենք դատարան ուղարկած վարույթներ, այդ թվում տնտեսական գործերով, մեղադրանքները վեարաբերում են տարբեր ընկերություններում մասնաբաժինները ապօրինի եղանակով այլ անձանցից խլելու դեպքերին։ Այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Մեղադրանքները վեարաբերում են տարբեր ընկերություններում մասնաբաժինները ապօրինի եղանակով այլ անձանցից խլելեու դեպքերին, գործիքակազմով ու վարչարարությամբ բիզնես գործունեությանը միջամտելու դեպքերին, ինչն էլ վերաբերվում է կազմակերպված հանցավոր վարքագծին և դրանց հաջորդած փողերի լվացման մեղադրանքներին»,-նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարած համակարգված մաֆիայի դեմ պայքարին՝ Աննա Վարդապետյանն ասաց. «Մենք ֆիլմի սցենար չենք նկարում՝ մենք կոնկրետ քրեական վարույթներ ենք քննում, և այո մենք ունեցել ենք այդ թվում տնտեսական գործունեությանը միջամտող հանցավոր կազմակերպված վարքագիծ, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում՝ այդ թվում նախկին պաշտոնատար անձանց, նրանց հետ հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, որոնք այդ գումարները դուրս են բերել ՀՀ տարածքից, ներդրել են արտասահմանյան երկրներում»:


