Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։
Վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին:
Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է:
Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Մարալիկի, այնուհետև Արթիկի կենտրոնական հրապարակներում Քաղաքացու օրվա առիթով բացված տաղավարներով, որտեղ ցուցադրվել են կրթական մի շարք հաստատությունների, ընկերությունների ձեռագործ աշխատանքները, համայնքին բնորոշ սննդատեսակները, ներկայացվել են նաև գորգագործության, պարարվեստի վարպետաց դասեր և այլ կրթական ծրագրեր:


