Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Քաղաքացու օրն է, և շատ կարևոր է, որ այսօր խոսենք նրա մասին, թե ինչ ենք հասկանում քաղաքացի ասելով, և ինչ է քաղաքացին: Քաղաքացու օրվա առիթով Մարալիկում հրավիրված «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով բանախոսության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում տարբեր երկրներում քաղաքացիության տարբեր ընկալումներ, մոտեցումներ ու հայեցակարգեր կան, և ՀՀ-ում էլ քաղաքացու հայեցակարգը ունի և պետք է ունենա որոշակի առանձնահատկություն:

«Իմ ընկալմամբ՝ քաղաքացին պետության մեր կոնցեպտում, մեր հայեցակարգում և ժողովրդավարական պետության հայեցակարգում քաղաքացին պետության Աստվածն է, կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է պետության Աստվածը: 

Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված այս ձևակերպումը: Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև ընդհանրապես աշխարհում պետությունների և իրավաբանական լեզվում առանձնահատկություններ կան, և մենք էլ մեր քաղաքական ավանդույթի բերումով բառերը նոր իմաստներ են ստացել»,- ասել է վարչապետը՝ այնուհետ բացատրելով, թե ինչու է քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածը:

Ըստ վարչապետի՝ դա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար քաղաքացին այն մարդն է, որն ունի պետություն ունենալու կամք: 

Նիկոլ Փաշինյանն այնուհետև անդրադարձել է պետություն-քաղաքացի հարաբերություններին, պարզաբանել՝ ինչ պետք է անի պետությունը, որ քաղաքացին լինի ուժեղ:

25 Ապրիլ, 2026 14:17
Վեր