Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին Zarkerak - Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին
Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին

Ֆրանսիայի Կլիշի քաղաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ին Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն:

Դեսպանությունից հայտնում են՝ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի լիազոր պրեֆեկտ Օլիվյե Դելկերուն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիլիթ Անտոնյանը:

Արարողությանը մասնակցել են նաև այլ ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

25 Ապրիլ, 2026 12:30
Վեր