Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Zarkerak - Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Zarkerak Zarkerak - Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, գոհունակություն հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ: Մտքեր են փոխանակվել Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի իրականացման շուրջ:

Շարունակում ենք աշխատել ինչպես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ X-ի իր էջում գրել է Զելենսկին:

Ուկրաինայի արտգործնախարարն էլ տեղեկացրել է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մասին, նշել՝ անդրադարձել են Գաբալայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, քննարկել երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հետագա քայլերը:

Անդրիյ Սիբիհան և Ջեյհուն Բայրամովը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի և միջազգային զարգացումների շուրջ:

Ուկրաինան շնորհակալ է Ադրբեջանին իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հետևողական աջակցության, ինչպես նաև մարդասիրական օգնության համար՝ հատկապես էներգետիկ ոլորտում՝ նշել է Սիբիհան:

07 Մայիս, 2026 12:36
Վեր