Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա Zarkerak - Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Zarkerak Zarkerak - Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 20-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված Honda-ի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

20 Հունիս, 2026 16:04
Վեր