Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Zarkerak - Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Zarkerak Zarkerak - Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 19-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Սյունիքի մարզի քույր քաղաքների համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: 

Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել են թանգարան, որտեղ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղել են Հիշողության պուրակում, որտեղ 2019 թ. Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն տնկել էր եղևնի:

Պատվիրակությանը դիմավորել է և այցի ողջ ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։

 

20 Հունիս, 2026 13:01
Վեր