Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների ուղեղային կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի այլ ներկայացուցիչների հետ, հայտնում են դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծում են համագործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։
Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների ունեցած դերակատարումն ու ներդրումը։
Դիտարկվել են նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։


