Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան Zarkerak - Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
Zarkerak Zarkerak - Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։

Պարզվել է, որ այրվել է կայանած Ford մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։

20 Հունիս, 2026 15:39
Վեր