Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը Zarkerak - Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Zarkerak Zarkerak - Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Անորոշության փոխակերպումը երկարաժամկետ հնարավորության» խորագրի ներքո։ Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Հանդիպման նպատակն էր քննարկել համաշխարհային տնտեսությունում պահպանվող բարձր անորոշության, աշխարհաքաղաքական զարգացումների և շարունակվող կառուցվածքային վերափոխումների պայմաններում տնտեսական կայունության և երկարաժամկետ աճի ապահովմանն առնչվող հարցերը։

Հանդիպման շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի, Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Ջասպեր Վեսսելինգի, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ինչպես նաև ՀԲ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գծով փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին, առաջիկա հեռանկարներին, Հայաստանում ՀԲ ծրագրերի ընթացքին, ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև «Կլիմայի քաղաքականության ախտորոշման» (Climate Policy Diagnostic) առաքելության արդյունքներին և դրանց հաջորդող քայլերին:

Բացի դրանից՝ անդրադարձ է կատարվել նաև թվային փոխակերպման օրակարգին և այդ ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, ներառյալ` թվային ենթակառուցվածքների զարգացմանը, կիբերանվտանգության ամրապնդմանը և պետական ծառայությունների թվայնացմանն ուղղված նախաձեռնություններին։

20 Հունիս, 2026 14:13
Վեր