Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի հավաքականին Zarkerak - Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի հավաքականին
Zarkerak Zarkerak - Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի հավաքականին
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի հավաքականին

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի հավաքականին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) խաղարկության 3-րդ ենթախմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի հավաքականին։ Մենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանն (6։2, 4։6, 6։4) ու Էլինա Ավանեսյանը (4։6, 6։4, 6։0), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը՝ 2։1 (6:3, 3:6, 10:8) հաշվով։

Նախորդ տուրերում մեր ընտրանին 3։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների նկատմամբ։

Այսպիսով, թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաղթում է իր խմբում և իրավունք վաստակում պայքարելու անցումային փլեյ-օֆֆում՝ հաջորդ տարի Եվրոպական/Աֆրիկական գոտու 2-րդ ենթախմբում հանդես գալու համար։ Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի մրցակիցը Էստոնիայի հավաքականն է։

20 Հունիս, 2026 17:52
Վեր