Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Zarkerak - Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առողջության ապահովագրության հավակնոտ, 3 տասնամյակ ձգձվող ծրագիրն իրականություն դարձավ մեր բոլորիս` բժշկից, առողջապահական կազմակերպչից մինչև բուժքույր մայրապետ, համատեղ ջանքի շնորհիվ: Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ»,- Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը, ողջունելով ներկաներին, նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

 

Խոսելով ոլորտում իրականացվող բարեփոխումներից` նախարարն ընդգծել է համակարգի կուռ ու միասնական լինելը, որն էլ դառնում է ամուր հիմք` դիմակայելու մարտահրավերներին ու գրանցելու ձեռքբերումներ:

 

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է շարունակաբար իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանը, վերազինմանը, լիցենզավորման գործընթացին, բուժաշխատողների համար լավագույն պայմանների ապահովմանը` դրանք համարելով նախարարության առաջնահերթ ուղղություններից:

 

 

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններից Գավառ եկած բուժաշխատողները, հյուրերը շրջել են Գավառի բժշկական կենտրոնում, որը, ինչպես այլ մարզային բուժկենտրոնները, համալրվում է նորագույն բուժսարքավորումներով, պրոֆեսիոնալ մասնագետներով, ու շարունակ ներդրվում են նոր ծրագրեր:

 

Նախարարը կարևորել է նման միջոցառումներին մարզային նշանակություն տալը, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել Բուժաշխատողի օրը մարզերում տոնելը` անցյալ տարի Գյումիրում, այժմ` Գավառում:

20 Հունիս, 2026 18:17
Վեր