Խոշոր հրդեհ է բռնկվել Գավառի Արծվաքար թաղամասում գործող փայտի արտադրամասում Zarkerak - Խոշոր հրդեհ է բռնկվել Գավառի Արծվաքար թաղամասում գործող փայտի արտադրամասում
Zarkerak Zarkerak - Խոշոր հրդեհ է բռնկվել Գավառի Արծվաքար թաղամասում գործող փայտի արտադրամասում
Խոշոր հրդեհ է բռնկվել Գավառի Արծվաքար թաղամասում գործող փայտի արտադրամասում

Խոշոր հրդեհ է բռնկվել Գավառի Արծվաքար թաղամասում գործող փայտի արտադրամասում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ խոշորացված համայնքի Արծվաքար թաղամասում գործող «Ավդո Մեկ» ՍՊԸ-ի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Գավառի, Սևանի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են մեծ թվով քաղաքացիներ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն արտադրամասը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրի։

05 Օգոստոս, 2026 20:33
Վեր