ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Zarkerak - ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Zarkerak Zarkerak - ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

 

- արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,

- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։

 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

05 Օգոստոս, 2026 15:48
Վեր