Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին Zarkerak - Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին
Zarkerak Zarkerak - Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին
Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի ծրագրի համակարգող Ռուզան Խոժիկյանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։

Քննարկվել են Փրկարար ծառայության տեխնիկական համալրման, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու և թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։

05 Օգոստոս, 2026 13:56
Վեր