Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է Zarkerak - Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է
Zarkerak Zarkerak - Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է
Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է

Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում դեպի Արմավիրի մարզ ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

05 Օգոստոս, 2026 13:28
Վեր