ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ Zarkerak - ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ
Zarkerak Zarkerak - ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ
ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ

ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

 

Ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ հանձնաժողովի պատվիրակությունը ծանոթացել է կայանի արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բնական գազի պահեստավորման առկա հզորություններին, ինչպես նաև պահեստային հորերի վերականգնման և զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներին։

 

Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը և անդամները շրջայց են կատարել նաև գազահորերի տարածքում, որտեղ ընկերության մասնագետները ներկայացրել են բնական գազի պահեստավորման գործընթացի տեխնոլոգիական առանձնահատկությունները և առկա խնդիրները։

05 Օգոստոս, 2026 16:24
Վեր