Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը «շատ ուժեղ հարված» կհասցնեն Իրանին։
Նա այս մասին ասել է Fox News-ի ն տված հարցազրույցում ու նորից արտահայտել տեսակետը, թե Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։
«Մենք շատ լավ քննարկումներ ենք ունենում, բայց նրանք չեն ցանկանում դա խոստովանել»,- ասել է Թրամփն ու ընդգծել, որ դիվանագիտական լուծումը նախընտրում է նոր ռազմական հակամարտությունից։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար, և պարզաբանել, որ «եթե Իրանի իշխանությունները կրկին նահանջեն, նրանք իսկապես ուժեղ հարված կստանան»։
«Նրանք դա գիտեն, հասկանում են, որ ես այլընտրանք չունեմ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Դա շատ պարզ է»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։ Նա վստահեցրել է, որ Իրանի կողմից միջուկային զենքից հրաժարվելը պաշտոնապես կամրագրվի:

