Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել Zarkerak - Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել
Zarkerak Zarkerak - Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել
Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել

Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Թումանյան փողոցում վիճաբանություն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Բաղդասարյանի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։50-ի սահմաններում, Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 3/2 շենքի բակում Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Թորոս Պ․-ն և 39-ամյա Տիգրան Պ․-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Լևոն Ն․-ի, 45-ամյա Սուրեն Վ․-ի և 21-ամյա Տիգրան Մ․-ի հետ։ Վիճաբանության ընթացքում Տիգրան Մ․-ն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով 2 անգամ հարվածել է վիճաբանությանը միջամտած՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Պ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Սուրեն Վ․-ն դեմքի և գլխի հատվածում ստացել է մարմնական վնասվածքներ՝ դեռևս չպարզված անձի կողմից հարվածելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Թորոս Պ․-ն «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Պ․-ի որդին է։

05 Օգոստոս, 2026 21:01
Վեր