Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր Zarkerak - Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր
Zarkerak Zarkerak - Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ բախվել են «Jeep» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակին։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Ղազարյանն ու Վահրամ Սահակյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

05 Օգոստոս, 2026 22:23
Վեր