Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն Zarkerak - Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
Zarkerak Zarkerak - Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն։

Ըստ Le Figaro-ի, 69-ամյա Գիհմոյին պատկանող Cessna 421 թեթև շարժիչով ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Բոլ-Էսկուբլակ քաղաքի մոտակայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ գործարարն ինքն է վարել ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող մեկ այլ անձ նույնպես մահացել է։

Վթարի պատճառը դեռևս անհայտ է։

Ubisoft-ը աշխարհի խոշորագույն տեսախաղերի մշակողներից մեկն է։ Ընկերությունը ստեղծել է այնպիսի հայտնի ֆրանշիզներ, ինչպիսիք են Assassin's Creed-ը, Far Cry-ը և Prince of Persia-ն։

Կլոդ Գիհմոն Ubisoft-ը հիմնադրել է իր չորս եղբայրների հետ 1986 թվականին։ Ընկերությունը շարունակում է մնալ ընտանեկան կառավարման ներքո։

20 Հունիս, 2026 18:08
Վեր