Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում Zarkerak - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում
Zarkerak Zarkerak - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը և հյուպատոսության դիվանագիտական անձնակազմը Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաքում մասնակցել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների հարցերով Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի կազմակերպած ամենամյա միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Այդ մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը:

Միջոցառմանը մասնակցել են են նաև Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան ափի թեմակալ առաջնորդները, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության առաջնորդները, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներ, Լոս Անջելես շրջանի, Մոնթեբելոյի և Գլենդելի քաղաքային իշխանությունների, համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

25 Ապրիլ, 2026 12:25
Վեր