Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ՝ ի հեճուկս բոլոր այն փորձերի, որ լուրեր էին տարածվում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա նպատակն այն էր, որ մարդկանց հոսքերն էականորեն մեծանան, կամ համակարգը կոլապսի ենթարկվի: Մարդկանց հոսքերն էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց, ինչը շատ լավ է, և այս հենքի վրա արդեն նոր ուժ, նոր մարդիկ են գալիս, որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտներում: Համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն, և բնականոն զարգացումը համակարգի կապահովեն, իհարկե, Կառավարության առաջնորդության ներքո»,- նշել է նա:
Ըստ Փաշինյանի՝ այս պահին պլանն այն է, որ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի համակարգում, և հաջորդ փուլում առաջնային կարգով նաև 63 տարեկան թոշակառուները կներառվեն ծրագրի մեջ:


